|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սերբիայի հյուսիս-արևմուտքում նոյեմբերի 17-ին կործանվել է երկրի զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչը։ Աղետի հետևանքով օդաչուն զոհվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանական գերատեսչության տեղեկացմամբ՝ աղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 08:45-ին (Երևանի ժամանակով՝ 11:45-ին)՝ Նովա Պազովա և Ստարա Պազովա բնակավայրերի մերձակայքում։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել ռազմական ոստիկանները, ընթանում է հետաքննություն։ Սերբիայի պաշտպանության նախարարությունը պատահարի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և մեկնաբանություններ չի ներկայացրել։
Սերբիայի ռադիո և հեռուստատեսության ընկերությունը (RTS) հայտնում է, որ ինքնաթիռը հաշվառված էր 204-րդ ավիացիոն բրիգադում, որը տեղակայված է Բելգրադից մոտավորապես 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Բատայնիցա օդանավակայանում։