|
Փոխարժեքներ
02 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանի Գրինեյքերս քաղաքի բնակելի թաղամասերից մեկում կիրակի՝ նոյեմբերի 1-ին, կործանվել է մասնավոր Learjet 60 բիզնես ինքնաթիռ՝ ինը մարդու ուղևորով։ Ավիավթարից հետո դեպքի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) տվյալներով՝ օդանավը թռիչք էր կատարել Տեխասի Օսթին-Բերգսթրոմ միջազգային օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Բահամյան կղզիներ։ Կործանումից հետո ինքնաթիռը բռնկվել է, իսկ ընկնելու վայրում խառնարան է առաջացել։ Ականատեսները տեսագրել են դեպքի վայրից բարձրացող թանձր սև ծուխն ու այրվող բեկորները։
Associated Press-ի փոխանցմամբ՝ ավիավթարի հանգամանքները դեռ պարզվում են։ Հրապարակման պահին գործակալությունը հաստատված տեղեկություններ չուներ ո՛չ ողջ մնացածների, ո՛չ էլ գետնի վրա տուժածների վերաբերյալ։
Դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել FAA-ն և ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB)։ Կործանման պատճառները դեռևս հայտնի չեն։
Միևնույն ժամանակ, BNO News գործակալության հաղորդմամբ՝ ինքնաթիռում գտնվող ինը անձինք զոհվել են։