|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բեյրութի Ռաս ալ Նաբա քաղաքի Բեչարա ալ-Խուրիի ռեստորանում երեքշաբթի կեսօրին գազի արտահոսքից առաջացած հրդեհից ինը մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել է։ Բեչարայի հրշեջ ջոկատի ղեկավար Հասան Յասինը դեպքի վայրում L'Orient Today-ի թղթակցին հայտնել է, որ հրդեհն ամբողջությամբ մարվել է, ներսում ոչ ոք չի մնացել։
Հրդեհից հետո ութ մարդ մահացած է հայտարարվել, իսկ իններորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և շուտով մահացել ստացած վերքերից։
Հրշեջ Միշել ալ-Մուրը հայտնել է, որ բոլոր ինը զոհերը Pasta Secret ռեստորանի աշխատակիցներ էին և մահացել են շնչահեղձությունից: «Նրանք չկարողացան փախչել, քանի որ փակված էին մնացել հետևի սենյակում՝ զանգերի կենտրոնում, որտեղ սննդի պատվերներ էին ընդունում հեռախոսով»,- Al-Jadeed լրատվականին ասել է ալ-Մուրը: Զոհերի ինքնության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։