կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-30 22:10
Հասարակություն

Մահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

Մահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտնում է՝ ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանի մահվան մասին։

«Հրանտ Հակոբյանը շուրջ երեք տասնյակ վավերագրական ֆիլմերի հեղինակ է, որոնց թվում են «Մոնթե», «Մոռացված կղզիների բնակիչները», «Հայրենիքս՝ Հայաստան» շարքը և այլ աշխատանքներ։ Նրա ֆիլմերի առանցքում մարդն է՝ իր բազմազան դրսևորումներով, ապրումներով ու ճակատագրով։

Իր ստեղծագործական գործունեությամբ Հրանտ Հակոբյանը նշանակալի ներդրում է ունեցել հայկական վավերագրական կինոյի և թատրոնի զարգացման գործում՝ թողնելով ինքնատիպ ստեղծագործական ժառանգություն։

Հայաստանի կինոյի հիմնադրամը ցավակցություն է հայտնում Հրանտ Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին»։