|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Առաջին անգամ օպերայի թատրոնի պատմության մեջ թատրոնի տնօրենի համար մրցույթ է հայտարարվել: «Աստված տա` այդ ուղտը Սունդուկյանի թատրոնի դռանն էլ չոքի»,- լրագրողների հետ զրույցում նշեց թատեագետ Լևոն Մութաֆյանը:
Ըստ նրա` օպերայի թատրոնն այժմ խղճալի վիճակում է, քանի որ խաղացանկում կա 4-5 օպերա, 2-3 բալետային ներկայացում:
«Թատրոնը որդեգրել է մի սկզբունք, որը հակաթատերական է` ցուցադրել օպերային ներկայացման համերգային տարբերակներ: Այ մարդ, Էդուարդ Թոփչյանը շատ լավ համերգներ է կազմակերպում, դուք օպերան և բալետը զարգացրեք: 1970-ականներին մեր օպերան լավագույն օպերաների տասնյակում էր` խաղացանկային բազմազանության և ռեժիսուրայի արդյունքում»,- ասաց Մութաֆյանը: