կարևոր
457 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-30 13:27
Հասարակություն

«Յանդեքսի» վարորդներն ասում են՝ Գեղամ Գևորգյանը ու մի քանի նախարար մտան արանքը, խնդիրները չլուծվեցին․ Մեսրոպ Մանուկյան

Քննարկվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով: «Հայաստան» խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանը խոսեց Online ծառայություն մատուցող ընկերությունների ու վարորդների մասին:

«Անցյալ տարի զբաղվել եմ վարորդների խնդրով, հանդիպել Յանդեքսի ղեկավարության հետ: Ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որից հետո գերատեսչությունների ղեկավարները, նաև՝ ձեր, հանդիպում են վարորդների հետ ու ասում՝ եթե Մանուկյանը կապ չունենա, ձեր խնդիրները կլուծենք: Խնդիրները չեք լուծել: Վարորդները խնդրում էին, որ երբ իրենց իրավունքները ոտնահարվում են, լինի մի գրասենյակ, որ մարդը գնա, դուռը թակի, ասի՝ սենց խնդիր է եղել, օրինակ, հաճախորդն ասել է՝ ուզում եմ ծխել, չեմ թողել, ինձ մեկ ա գնահատել, դուք իմ ռեյտինգն իջեցրել եք: Յանդեքսն ինձ խոսք էր տվել, որ գրասենյակ կլինի, որտեղ վարորդը կգնա, իր իրավունքները կպաշտպանի: Հետո դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու տարաք՝ թաղիք էդ հարցը»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը: 