կարևոր
805 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-29 17:21
Սպորտ

Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը

Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը

Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է ուշուի Հայաստանի երիտասարդական ու մեծասահակների առաջնությունը։

Այս տարի առաջնությունն առանձնանում էր մասնակիցների թվով և բարձր մրցակցությամբ. ավելի քան 150 մարզիկներ պայքարի դուրս եկան մեծահասակների և երիտասարդների մրցաշարում։ Առաջնությունն անցավ թեժ ու դիտարժան պայքարում՝ մասնակցում էին Հայաստանի ուժեղագույն ուշուիստները այդ թվում ՝ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններն ու մրցանակակիրները։

«Ունեցանք շատ դիտարժան մենամարտեր, որոնց մասնակցեցին ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններն ու մրցանակակիրները։ Նախորդ տարվա համեմատ ունենք մասնակիցների ակնհայտ աճ՝ տարբեր տարիքային ու քաշային կարգերում ընդհանուր առմամբ պայքարի են դուրս եկել 150-ից ավելի մարզիկներ»,-նշեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի Սանդայի գծով փոխնախագահ Գոռ Տերիզիկյանը։

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական ու մեծահասակների առաջնության չեմպիոններին ու մեդալակիրներին։

Երիտասարդներ, աղջիկներ․
-48 կգ
Ասպրամ Խոսրովյան
Կարոլինա Համբարձումյան
-56 կգ
Մարի Հովհաննիսյան
Մանե Ենոքյան
Երիտասարդներ, տղաներ․
-48 կգ
Դավիթ Կիրակոսյան
Էդուարդ Ավանեսյան
-52 կգ
Դավիթ Հովհաննիսյան
Նորկ Ավագյան
Ջիվան Ավետիսյան
Արման Գրիգորյան
-56 կգ
Կարեն Սահակյան
Ալբերտ Սարգսյան
Դավիթ Խալաթյան
Վադիմ Ծատրյան
-60 կգ
Ռուբեն Մելքոնյան
Արմեն Վարդանյան
Արամ Խաչատրյան
Դանիել Համբարձումյան
-65 կգ
Դավիթ Գասպարյան
Պավել Մանգասարյան
Դավիթ Նավասարդյան
Նարեկ Արշակյան
-80 կգ
Տիգրան Թովմասյան
Լևոն Համբարձումյան
Կանանց առաջնություն․
-52 կգ
Մանե Եգանյան
Ասպրամ Խոսրովյան
Տղամարդկանց առաջնություն
-52 կգ
Ժիրայր Պետրոսյան
Զավեն Արզումանյան
-56 կգ
Գևորգ Բաղսասարյան
Արմեն Մահակյան
-60 կգ
Ավանես Զաքարյան
Անդրեյ Թադևոսյան
Մհեր Մադաթյան
-65 կգ
Հրանտ Թադևոսյան
Ռուբեն Մարգարյան
Ալեքս Նալբանդյան
-70 կգ
Դավիթ Վարդանյան
Էրիկ Վիրաբյան
Դավիթ Դեմրճյան
-85 կգ
Գրիգոր Տոնիկյան
Նարեկ Հարությունյան