|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէ, քանի որ դրա վերաբերյալ հանձնարարականը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդունել են դեռևս այս տարվա մայիսին։
Հոկտեմբերի 28-ի ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Զախարովան Հայաստանի ղեկավարության արձագանքն անվանել է հապճեպ և ագրեսիվ՝ նշելով, որ Մոսկվայի հասցեին հնչեցված մեղադրանքներին չեն հաջորդել կառուցողական առաջարկներ։
Զախարովան քննադատել է Ռուսաստանին «մետրոպոլիա» և գաղութատիրական քաղաքականություն վարող երկիր ներկայացնելու մոտեցումը՝ պնդելով, որ նման հռետորաբանությունը մոլորեցնում է հայ հասարակությանը և շեղում ուշադրությունը տնտեսական ու անվտանգության խնդիրներից։