|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Եվրամիության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, բացի Կիևի ռեժիմին աջակցելուց, այլ բնութագիր չունեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եկեք խոսենք անմիջապես Եվրամիության «նատօական հատվածի» մասին։ Բացի այն, որ նրանք իրենց անվանում են կամ նրանց անվանում են Կիևի կողմնակիցներ, ստացվում է՝ այլ բնութագրեր այլևս չունեն»,- ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում։
Նրա խոսքով՝ եթե իրավիճակը դիտարկենք որպես մեծ խաղ կամ գործարք, ապա ցանկացած ձևաչափում գոյություն ունի սեփական դիրքորոշում ունենալու անհրաժեշտություն։
«Դու կարող ես ինչ-որ մեկի հետ միավորվել, կարող ես ինչ-որ մեկի դեմ գործողություններ ձեռնարկել, բայց պետք է սեփական դիրքորոշում ունենաս»,- ընդգծել է դիվանագետը։
«Իսկ ո՞րն է նրանց դիրքորոշումը։ Նրանց մոտ միայն մեկն է մնացել՝ Կիևի ռեժիմի կողմնակիցներ։ Իսկ կա՞ որևէ այլ բան՝ մտածելակերպի առումով։ Կա՞ որևէ այլ հատկանիշ, որը բնութագրում է նրանց, նկարագրում նրանց վիճակը։ Թե՞ սա այժմ նրանց հաջողության կամ անհաջողության, խելացիության կամ ոչ խելացիության, բարեկեցության կամ անբարեկեցության միակ չափանիշն է։ Սա՞ է միակ բնութագիրը, որի շուրջ կառուցվում է ամեն ինչ», - նշել է Զախարովան։