|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր քաղաքական հակառակորդները փորձում են «գողանալ» խորհրդարանական ընտրությունները։
Իր կողմնակիցներին ուղղված ուղերձում Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ քվեարկության օրը արաբաբնակ շրջաններում բարձր մասնակցություն է արձանագրվել, իսկ արաբական կուսակցությունների ներկայացուցիչները, նրա պնդմամբ, փորձում են կաշառել ընտրողներին։
«Փորձում են գողանալ մեր ընտրությունները»,-հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարը։
Պաշտոնական տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 14։00-ի դրությամբ Իսրայելում ընտրատեղամասեր էր այցելել ընտրողների 44,9 տոկոսը։
Սա 1973 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։