|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ն.Ն.-ի [Նարեկ Նալբանդյան]՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության և Դ.Ղ.-ի [Դավիթ Ղազարյան] նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության և առանձնապես խոշոր չափերով շորթման համար։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի (Նարեկ Նալբանդյան) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի (Դավիթ Ղազարյան) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում):