կարևոր
796 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 22:58
Աշխարհ

Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա

Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա՝ գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմը։

Այցի ընթացքում Փեզեշքիանը ելույթ կունենա գագաթնաժողովում, ինչպես նաև կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և միջոցառմանը մասնակցող մի շարք այլ առաջնորդների հետ։