Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 2025 թ-ի հունվարի 17-ին կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այդ այցի ընթացքում Փեզեշքիանը և Պուտինը երկու երկրների համագործակցության մասին պայմանագիր կստորագրեն»,-դիվանագետի խոսքը մեջբերում է դեսպանատան Telegram-ալիքը:
Ավելի վաղ Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցրել էին երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում, սակայն երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում կայացած զրույցի ընթացքում պայմանավորվել են, որ փաստաթուղթը կստորագրվի Իրանի նախագահի՝ ՌԴ կատարած առանձին այցի ժամանակ: