կարևոր
625 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-15 15:47
Քաղաքական

Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան՝ մասնակցելու «COP17»-ին. Բաղայի

Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան՝ մասնակցելու «COP17»-ին. Բաղայի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16-ին կարճատև այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության՝ «COP17» համաժողովին:

Բաղային հստակեցրել է, որ համաժողովի շրջանակներում Փեզեշքիանը նախատեսում է նաև բանակցություններ և կարծիքների փոխանակում անցկացնել միջոցառմանը մասնակցող մի շարք երկրների ղեկավարների հետ: