|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ծրագրում է չորեքշաբթի այցելել Իրաք՝ իրաքցի պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումների նպատակով, գրում է Mehr-ը։
Սա Փեզեշկիանի առաջին արտասահմանյան այցն է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։
Օգոստոսի վերջին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը հայտնել էր, որ Իրանի նախագահը ծրագրում է այցելել Իրաք՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ-Սուդանիի հրավերով։
Նա տեղեկացրել էր, որ փոխըմբռնման հուշագրերը, որոնք պետք է ստորագրեին երկու երկրների նախագահները հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ծրագրված այցի ընթացքում, կստորագրվեն Փեզեշկիանի՝ Իրաք կատարելիք այցի ընթացքում։