Փոխարժեքներ
02 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկկողմ հանդիպում են անցկացրել չինական Տյանցզինում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում՝ քննարկելով միջազգային օրակարգի տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ հարցը: Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր:
Հանդիպումը տևել է 2 ժամ։ Փեզեշքիանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելը կնպաստի Թեհրանի և Մոսկվայի կապերի ամրապնդմանը:
«Ես լիովին կիսում եմ ձեր կարծիքն այն մասին, որ մեր հիմնական պայմանագրի ուժի մեջ մտնելը կօգնի երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, ինչպես նաև բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների ընդլայնմանը։ Այդ փաստաթուղթը վերջերս է վավերացվել Իրանի խորհրդարանում»,- նշել է Իրանի նախագահը։
Հանդիպման ընթացքում նա նաև խոստացել է, որ անձամբ կներդնի բոլոր ջանքերը Մոսկվայի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համար:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է որ հունվարին ստորագրված նորացված միջպետական պայմանագիրը նոր մակարդակի է բարձրացրել երկու երկրների հարաբերությունները: 2024 թվականի արդյունքներով փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 13%-ով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այն աճել է ևս 11,4%-ով։ Բացի այդ, հինգ տարվա ընթացքում ՌԴ-ում սովորող իրանցի ուսանողների թիվը եռապատկվել է և կազմել 9,1 հազար մարդ: