Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն «Երևանյան երկխոսություն–2025» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրանական կողմը պլանավորում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան:
Փոխնախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են, իրականացվում են դիվանագիտական ամենաբարձր մակարդակի փոխայցեր: Իրանցի փոխնախարարը նշել է, որ հենց այս շաբաթվա ընթացքում ևս հինգ պաշտոնական պատվիրակություններ պետք է այցելեն Հայաստան՝ հիշեցնելով, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ շաբաթ այցելել է Իրան:
«Այժմ մենք պլանավորում ենք երկրի ղեկավարի այցը Երևան: Երկու մայրաքաղաքների միջև իրականացվում են քաղաքական խորհրդակցություններ, իսկ ինչ վերաբերում է հարաբերությունների տնտեսական ոլորտին, ապա դրանք գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և առաջիկայում, երբ արդեն փոխադրումների զրո տոկոս տոկոսադրույքն իրականացվի, տնտեսական համագործակցությունը թռիչքային աճ կարձանագրի»,-նշել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ լավ համագործակցություն է ձևավորվել նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: