|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ինչպես արդեն հայտնել էինք, Մոսկվայում այսօր հանդիպել ու բանակցել են Ռուսաստանի և Իրանի նախագահները։
«Ռուսաստանը հույս ունի, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կբարելավվի»,- դիմելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռիա Նովոստի»-ին փոխանցում է, որ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, ՌԴ ղեկավարն ասել է, որ իրենք չեն կարող անմասն մնալ։
«Մենք հարևաններ ենք, ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր և փորձում ենք իրագործել դրանք։ Հուսով ենք, որ իրավիճակը դրական հունով կզարգանա»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ Իրանի գործընկերոջը։
Մասուդ Փեզեշքիանն իր հերթին անդրադարձել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը՝ նշելով, որ ԱՄՆ դերակատարման վրա «հույս պետք չէ դնել»։
«Մենք առանց ԱՄՆ-ի էլ կարող ենք լուծել բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր տարածաշրջանում։ Պետք չէ հույս կապել տարածաշրջանում ամերիկյան օգնության հետ, և սա վերաբերում է հատկապես տարածաշրջանային երկրներին»,- նշել է Փեզեշքիանն՝ ընդգծելով, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ագրեսիայից հետո պարզ դարձավ, որ անհրաժեշտ է աշխատել բազմաբևեռ աշխարհի ձևավորման վրա, այդ թվում՝ փոխազդելով Ռուսաստանի և այլ երկրների հետ, որոնք ցանկանում են մնալ անկախ և ազատ։