|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներին և Պակիստանի Գվադար նավահանգիստը Թուրքիայի հետ կապելու հնարավորությանը. հաղորդում է ermenihaber.am կայքը` ahaber.com.tr կայքի հղումով:
Նա անհրաժեշտություն է համարել, որ բոլոր երկրները պայքարեն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ, քանի որ դրանք թիրախավորում են միջազգային կարգը:
Նախարարը նշել է, որ Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում գտնվող Չաբահար նավահանգիստը և Պակիստանի Գվադար նավահանգիստը մրցակից չեն, ընդհակառակը՝ միմյանց փոխլրացնող:
Պատժամիջոցները շրջանցելու համար Զարիֆն ասել է. «Կարող ենք օգտվել Գվադար և Չաբահար նավահանգիստների ներուժից: Գվադար նավահանգիստը կարող ենք երկաթգծի միջոցով և հարավ-հյուսիս միջանցքով կապել Թուրքմենստանին, Ղազախստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին և նույնիսկ` Թուրքիային»:
Նշենք, որ ԱՄՆ-ն Աֆղանստանի համար Չաբահար նավահանգիստը ազատել է պատժամիջոցներից: