|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է հայկական մամուլում տարածված տեղեկությունները, որոնց համաձայն՝ Հայաստանը պատրաստվում է բանակցել՝ Բաթումիի նավահանգիստը գնելու համար։
«Բաթումի նավահանգիստը 49 տարի ժամկետով հանձնված է վարձակալության, կառավարման իրավունքները պատկանում են «Բաթումի նավթատերմինալ» ընկերությանը»,- ըստ Yerkir.am-ի՝ պարզաբանվում է վրացական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք՝ լուրեր էին շրջանառվում՝ արտասահմանի հայ գործարարները դրամահավաք են անում՝ նավահանգիստը գնելու և Հայաստանի համար ապրանքի փոխադրման հնարավորություններ ստեղծելու համար։