կարևոր
652 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-27 22:37
Աշխարհ

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Եմենի հյուսիսը կառավարող «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։

«Մեր ուժերը բալիստիկ հրթիռ են արձակել Էր Ռիադում երկրի Պաշտպանության նախարարության շենքի վրա՝ խոցելով թիրախը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Տելեգրամ»-ի իր պաշտոնական ալիքում հայտնել է հութիների խոսնակ Յահյա Սարին։

Նա խոսքով՝ կեսօրին էլ հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրայի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ։