|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների կողմից Իրաքի ուղղությամբ իրականացված հարվածները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Մենք չենք ցանկանում տեսնել այս հակամարտության հետագա ընդլայնումը», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ «Ռազմական գործողությունների տարածումը դեպի այլ երկրներ բացասական զարգացում է և կարող է մեզ հանգեցնել նախկինից շատ ավելի վատ իրավիճակի»,-նշել է Հաքը։
Նա հավելել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը ցանկանում է, որ «կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան դիվանագիտական ջանքերին, այդ թվում՝ Պակիստանի, Կատարի և այլ երկրների կողմից խրախուսվող միջնորդական ջանքերին»։