|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սաուդյան «Aramco» նավթային ընկերության և Աբհա քաղաքի օդանավակայանի վրա հարձակումը իրականացվել է իրանական ծագմամբ զենքերով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտիերեշի՝ Անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում, հայտնում է «Reuters» գործակալությունը:
«Քարտուղարությունը գտնում է, որ թևավոր հրթիռները կամ դրանց բաղադրիչները, որոնք օգտագործվել են չորս հարձակումների ընթացքում (սաուդյան թիրախների վրա), իրանական ծագում ունեն»,-նշված է Գուտիերեշի զեկույցում:
ՄԱԿ-ը վերլուծել է կազմակերպությանը հասած զենքի բեկորները, որոնց միջոցով հարձակվել են թագավորության օբյեկտների վրա:
Սաուդյան Արաբիայի Աբհա քաղաքի օդանավակայանը բազմիցս է հարձակումների ենթարկվել և ռմբակոծվել Եմենի հրթիռների կողմից: