|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սաուդյան Արաբիայի 92-ամյա միապետ Աբդուլլահ իբն Աբդել Ազիզ աս Սաուդը վիագրա է ընդունել: Այս տվյալները հայտնի են դարձել այս շաբաթ WikiLeaks-ում հրապարակված փաստաթղթից. տեղեկացնում է mignews.com-ը:
Էր Ռիադում ամերիկյան դեսպանության` 2008-ի հուլիսի 13-ով թվագրվող զեկույցից պարզում է, որ թագավորը 10 տարով ավելի մեծ է, քան համարվում էր: Այդ տեղեկությունը ստացվել է արեւմտյան բժշկական աղբյուրից, որը մասնավոր շփումներ է ունեցել թագավորական ընտանիքի անդամների հետ, եւ որի ձեռքը պատահաբար ընկել է թագավորի բժշկական քարտը: Ըստ դրա` թագավորը ծնվել է 1916 թվականին, մոլի ծխող է եւ, չնայած պատկառելի տարիքին, հորմոնալ դեղեր է սրսկվել ու վիագրա ընդունել:
Դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ թագավորական ընտանիքը մշտապես ձգտել է միապետի առողջության եւ տարիքի մասին տեղեկությունների արտահոսք չթույլատրել: