|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը և ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ֆեյսալ բին Ֆարհանի գլխավորած պատվիրակության` Բաքու այցի և Ադրբեջանի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին։
Այս այցը տեղի է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի գլխավորած պատվիրակության` Բաքու այցելությունից մեկ օր անց, ով հանդիպել է Ադրբեջանի բարձրագույն ռազմական և քաղաքական գործիչների հետ։
Հիշեցնենք, որ երեկ Բաքու էր այցելել նաև Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: