|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բութանի 31-ամյա թագավոր Ջիգմե Կխեսար Նամգյալ Վանգչուկը երկրի խորհրդարանի նիստում հայտարարել է, որ պատրաստվում է ամուսանալ 21-ամյա ուսանողուհի Ջե Ցուն Պեմայի հետ։
«Չնայած իր երիտասարդ տարիքին` նա բարի է ու սիրալիր։ Ես որոշել եմ, որ մեր հարսանիքը տեղի կունենա այս տարի»,- հայտարարել է թագավորը։
Տեղական Kuensel թերթի տեղեկություններով` թագավորի հարսնացուն հասարակ ընտանիքից է, սովորում է Լոնդոնի քոլեջներից մեկում։
Աշխարհի ամենաերիտասարդ միապետ համարվող Ջիգմե Կխեսար Նամգյալ Վանգչուկը սովորել է Օքսֆորդի համալսարանում, գահը ժառանգել է հորից` 2006 թվականին: Թագավորելու տարիներին լրջորեն բարեփոխել է երկրի քաղաքական կառուցվածքը` հրաժարվել է բացարձակ միապետությունից հօգուտ սահմանադրական պետության: