|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոկտեմբերի 27-ին Նյու Յորքի հեղինակավոր «Քարնեգի հոլ»-ում Կորեայի կամերային նվագախմբի հետ, որպես ղեկավար, հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Համերգասրահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ համերգը նվիրված է նվագախմբի 50, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին: Նվագախումբն ունի համաշխարհային մեծ համբավ, ավելի քան 550 համերգ է տվել աշխարհի տարբեր երկրներում, այն նաև ՄԱԿ-ի Խաղաղության կամերային նվագախումբն է:
Ի դեպ, Սմբատյանը հայ ամենաերիտասարդ երաժիշտն է, որ հանդես կգա «Քարնեգի հոլ»-ում: Հոկտեմբերի 31-ին նա կրկին կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը նաև ոչ պակաս հայտնի «Ջորդան հոլ»-ում:
Համերգին հանդես կգան նաև ջութակահար Սոյունգ Յունը, մեցցո սոպրանո Քարլի Պաոլին, Ինո Միրկովիչը: