|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հունիսի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, իսկ երեկ «Դեբյուսի» համերգասրահում համերգով հանդես եկավ Հայաստանի երիտասարդական նվագախումբը /դիրիժոր` Սերգեյ Սմբատյան/: Ի դեպ, Սմբատյանը Ֆրանսիայի մշակույթի նախարարի կողմից արժանացել է արվեստի ու գրականության բնագավառում շքանշանի ասպետի կոչմանը:
Yerkir.am-ի հետ զրույցում նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը հայտնեց, որ իրենց համար մեծ պատիվ է նման շքանշանի արժանանալը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ շքանշանը սովորաբար շնորհում են 30 տարեկանից բարձր արվեստագետներին /Սերգեյ Սմբատյանը 27 տարեկան է/, և ամենաերիտասարդը եղել է 2013-ին այս կոչմանն արժանացած` 30-ամյա դաշնակահար Լանգ Լանգը:
«Սերգեյը նաև առաջին հայն է, որը նման կոչման է արժանանում: Այս ամենը Սերգեյի, նվագախմբի մեծ աշխատանքի արդյունքն է: Նվագախմբի ոգևորվածությունը մեծ է, կարելի է ասել` ամբողջ նվագախմբի շքանշանն է, քանի որ բոլորս մի մեծ թիմ ենք»,- ասաց Տեր-Հովակիմյանը:
Լուսանկարը` panarmenian.net-ի