|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆինլանդիայի տրանսպորտի նախարար Սաննա Մարինն ընտրվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, հետևաբար, 34-ամյա քաղաքական գործիչը կլինի ոչ միայն երկրում, այլև ամբողջ աշխարհում ամենաերիտասարդ վարչապետը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The Guardian-ը:
Մարինը կդառնա Ֆինլանդիայի երրորդ կին վարչապետը: Նրա նշանակումը տեղի կունենա մինչ դեկտեմբերի 12-ը:
Նշանակալի է նաև այն փաստը, որ կոալիցիայի մյուս չորս կուսակցությունների ղեկավարները ևս կանայք են:
«Մենք չափազանց շատ աշխատանք ունենք անելու, որպեսզի վերականգնենք վստահությունը»,- լրագրողների հետ զրույցում վստահեցրել է նորընտիր վարչապետն ու ավելացրել, որ քաղաքականության հարցում երբևէ չի մտածել իր տարիքի և սեռի մասին:
Հավելվում է, որ նորընտիր վարչապետն իր քաղաքական կարիերան սկսել է 27 տարեկանում: