կարևոր
268 դիտում, 22 րոպե առաջ - 2026-11-10 18:43
Հասարակություն

Երթևեկության փոփոխություն՝ Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

Երթևեկության փոփոխություն՝ Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Այվազովսկու փողոցում գործող լուսացույցի աջ ուղղության լրացուցիչ սեկցիայի կանաչ ազդանշանը կլինի մշտապես միացված, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Պոդգորիցայի փողոց աջ շրջադարձ կատարող փոխադրամիջոցների վարորդների համար կտեղադրվի տեղեկատու լուսային սեկցիա:

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը։