կարևոր
340 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-10 19:38
Աշխարհ

Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շատ արդյունավետ էին․ Ռուբիո

Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շատ արդյունավետ էին․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները, որոնք անցկացվել են Աբու Դաբիում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, բնորոշել է որպես «շատ արդյունավետ»։

Ըստ նրա՝ Վաշինգտոնը կարծում է, որ կայուն կարգավորման հասնելու համար եվրոպացի գործընկերները նույնպես ի վերջո պետք է միանան այս եռակողմ բանակցություններին։

Ռուբիոն նշել է, որ եվրոպական երկրների ներգրավվածությունն այս գործընթացում կարևոր է հակամարտության երկարաժամկետ լուծման համար։

Հիշեցնենք՝ նոյմբերի 10-ին Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցությունները։