կարևոր
658 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 18:17
Աշխարհ

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։

«Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Առաջին գործողությունը թիրախավորել է Սաուդյան Արաբիայի թշնամու մայրաքաղաք Ռիադում գտնվող Պաշտպանության նախարարության շենքը։

Հարվածը ճշգրիտ է եղել»,-ասել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան՝ հավելելով, որ այլ գործողությունների թիրախ են դարձել թագավորության արևմուտքում գտնվող Յանբու քաղաքում գտնվող Aramco նավթագազային օբյեկտը, ինչպես նաև Դամմամի և Աբհայի միջազգային օդանավակայանները։