|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հոկտեմբերի 11-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Հայկավան բնակավայրի տներից մեկից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մեկնած քրեական ոստիկաններին Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Աստղիկ Մ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ից մինչև 00։00-ն ընկած ժամանակահատվածում, իրենք գտնվել են Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանում։
Այդ ընթացքում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրենց՝ տնից բացակայելու հանգամանքից, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի վրայից գողացել 16 հազար ԱՄՆ դոլար, 2 ոսկյա մատանի, 1 ոսկյա կախազարդ և «Redmi A3X» մոդելի բջջային հեռախոս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը քրեական ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 16 հազար ԱՄՆ դոլարի և 250 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։