կարևոր
949 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-27 19:11
Աշխարհ

Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների և Պուտինի հեռախոսազրույցը չի համակարգվել Եվրոպայի մյուս երկրների հետ. Դանիայի վարչապետ

Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների և Պուտինի հեռախոսազրույցը չի համակարգվել Եվրոպայի մյուս երկրների հետ. Դանիայի վարչապետ

Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը չի համակարգվել Եվրոպայի մյուս երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսենը։

«Մենք միշտ ընդգծել ենք, որ երբ մի երկիր գործում է միայնակ, օրինակ՝ գնում է Մոսկվա, կարևոր է, որ մենք՝ եվրոպացիներս, լինենք միասնական»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:

Զրույցի գլխավոր թեման եղել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը: Կողմերը քննարկել են նաև անվտանգության ապահովումը Բալթիկ ծովի և Եվրոպայի Հյուսիսի տարածաշրջաններում: