|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային և օդային շրջափակումը սպառնում է էներգետիկ շուկաների կայունությանը, և էներգակիրների համաշխարհային խոշորագույն մատակարարները պետք է դատապարտեն Վաշինգտոնի գործողությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով Մոսկվայում Գազ արտահանող երկրների ֆորումի ութերորդ գագաթնաժողովում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ից։
«Երկրների նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ծովային և օդային շրջափակման տեսքով իրականացվող տնտեսական ահաբեկչությունն ու այլ երկրների նկատմամբ ճնշումները՝ նրանց այդ շրջափակմանը ենթարկվելու պարտադրելու նպատակով, հերթական անօրինական գործողություններն են, որոնք լուրջ վտանգի տակ են դնում էներգետիկ շուկաների կայունությունը։ Դրանք պետք է դատապարտվեն էներգակիրների համաշխարհային խոշորագույն մատակարարների կողմից և արդյունավետորեն կանխվեն»,– հայտարարել է նա։
Փեզեշքիանը հավելել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը ոչ միայն ազդում է տարածաշրջանային դերակատարների վրա, այլև խաթարում է էներգակիրների գնագոյացման, մատակարարման և փոխադրման գործընթացները՝ վտանգելով համաշխարհային տնտեսության աճը։