|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով վնասվել է ավելի քան 80 էներգետիկ օբյեկտ։
Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքների 84 օբյեկտ, որոնցից 34-ը լուրջ կամ շատ լուրջ վնասներ են կրել։ Նա այս մասին հայտարարել է «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։
«Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը լուրջ սպառնալիք է ներկայացնում համաշխարհային էներգետիկ անվտանգության համար։
Օրական մոտ 13 միլիոն բարել նավթ է անցնում նեղուցով, մինչդեռ համաշխարհային պահանջարկը կազմում է մոտ 100 միլիոն բարել»ասել է ՄԷԳ-ի ղեկավարը՝ հայտնելով, որ հակամարտության ընթացքում բնական գազի մատակարարումների կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ խորանարդ մետր։