|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և օբյեկտ։ Այդ մասին պաշտոնապես հայտնել է ՀՀ ՊՆ-ն՝ հրապարակելով լուսանկարները։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Երասխի համայնքապետը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ ադրբեջանցիները թիրախավորված կրակել են հայ-հնդկական համատեղ կառուցվող գործարանի ուղղությամբ, որի հետեւանքով վնասվել է մեքենա։
Կրակոցները կրկնվել են 5 րոպե ընդմիջումներով։