|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկանոն կրակի հետևանքով վնասվել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։
Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե: