կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 10:51
Աշխարհ

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ-ի խոշոր մետալուրգիական կոմբինատին և քիմիական գործարանին

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ-ի խոշոր մետալուրգիական կոմբինատին և քիմիական գործարանին

Հոկտեմբերի 28-ի գիշերը ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի Լիպեցկի և Տուլայի մարզերի արդյունաբերական օբյեկտներին։

Լիպեցկում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի խոշորագույն մետալուրգիական ձեռնարկություններից մեկը՝ Նովոլիպեցկի կոմբինատը, իսկ Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում՝ «Ազոտ» քիմիական գործարանը։

Հաղորդվում է պայթյունների և հրդեհների մասին։ Տուլայի մարզի նահանգապետը հաստատել է անօդաչուների հարձակումը՝ նշելով, որ վնասվել են արդյունաբերական ենթակառուցվածքներ և բնակելի շենքեր։

Վնասների չափը դեռ հայտնի չէ։