|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ղրիմի կամրջի վրա հարձակումն իրականացվել է երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնում։
«Ժամը 03:05-ին ուկրաինական երկու վերջրյա անօդաչու սարքեր գրոհել են Ղրիմի կամրջի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։
Միջադեպի հետևանքով զոհվել է 1 տղամարդ և 1 կին, նրանց 14-ամյա դուստրը վիրավորվել է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը, հայտնել է, որ «Կիևի վարչակարգն ահաբեկչական է», և որ ուկրաինական պաշտոնատար անձինք «որոշումները կայացնում են ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների և քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ»։