|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Երկուշաբթի առավոտյան անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Նիժնեկամսկի արտադրական և քաղաքացիական օբյեկտների վրա։ Կան զոհեր։ Այս մասին հայտնել է Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է interfax.ru-ն։
«Այսօր առավոտյան հանրապետությունը հերթական դաժան հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից։ Նիժնեկամսկ քաղաքի վրա զանգվածային հարձակումը շարունակվում է։ Հարձակումն իրականացվում է ինչպես արտադրական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Ցավոք, կան զոհեր», - ասվում է հաղորդագրության մեջ։