կարևոր
1099 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-19 17:29
Քաղաքական

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ․ Զախարովա

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ։

«ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցությունն իսկապես անհամատեղելի է հանրապետության անդամակցության հետ ԵԱՏՄ-ին», - ասել է Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՏՄՏՖ) շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին երկու կազմակերպություններին երկրի հնարավոր անդամակցության մասին։

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ ռուսական կողմը նախկինում էլ խոսել է այս անհամատեղելիության մասին։

Զախարովան նաև ընդգծել է, որ «եվրասիական ինտեգրացիայի կողմից Երևանին բերվող անհերքելի և իրական առավելությունները անհամեմատելի են Բրյուսելի դատարկ խոստումների հետ, որոնք ոչնչով չեն հիմնավորվում»։

ԵԱՏՄ-ի կազմում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։