Միասին կարող ենք
կարևոր
1117 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-05 16:53
Քաղաքական

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են. Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են. Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ 

«Մենք ասում ենք, որ որոշակի պահի, այդ երկու համակարգերը անհամատեղելի կլինեն։ Դրանք տարբեր գործող համակարգեր են։ Եվ որոշակի պահի դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել», - «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին ասել է Պեսկովն՝ ընդգծելով.

«Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը Հայաստանին զգալի առավելություններ է տալիս։

Դուք ինտեգրացիա ունեք ԵԱՏՄ-ին։ Եվ դուք այնտեղ գումար եք վաստակում, բավականին շատ։ ԵԱՏՄ-ին ձեր անդամակցությունը հիմա ձեզ հնարավորություն է տալիս զարգանալ արագացված տեմպերով, շատ ավելի բարձր, քան ԱՊՀ միջին ցուցանիշը, և, անշուշտ, շատ ավելի բարձր, քան այն, ինչ մենք ունենք Ռուսաստանի Դաշնությունում»։