կարևոր
4708 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-22 11:24
Քաղաքական

Գոռ Աբրահամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

Գոռ Աբրահամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:

Գոռ Աբրահամյանը ծնվել է 1979 թ. հուլիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։

2000 թ. -ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի աստիճան,

2002 թ․- ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով լրագրության մագիստրոսի աստիճան։

2003 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեություն

2000-2004 թթ. - «Ազգ» օրաթերթ՝ լրագրող-քաղաքական մեկնաբան

2002-2017 թթ․ - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ` Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար

2004-2012 թթ․ - թղթակցել է մի շարք պարբերականների՝ որպես քաղաքական մեկնաբան

2009-2011 թթ․ - համագործակցել է «Միտք» վերլուծական կենտրոնի հետ՝ որպես վերլուծաբան, իսկ 2012-2016 թթ․՝ «Մանդատ» հասարակական կազմակերպության հետ՝ որպես ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգի փորձագետ

2010-2016 թթ․- ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավված է եղել քաղաքացիական ծառայողների և համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ որպես վերապատրաստող

2017-2022 թթ. - ՀՀ դատախազություն` Գլխավոր դատախազի խորհրդական

2003 թ․-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս

2003 թ․ - պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։

Մի շարք գիտական հոդվածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։

Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։