|
Փոխարժեքներ
23 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
Եռակողմ բանակցությունների հերթական փուլը պետք է կայանա առաջիկայում, սակայն հանդիպման կոնկրետ ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Այս մասին նոյեմբերի 23-ին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Հանդիպումը շուտով կլինի, բայց ժամկետների առումով առայժմ որևէ հստակություն չկա», — ասել է Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին։
Հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10–11-ին։ Առաջին քննարկումները կայացել են նոյեմբերի 10-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հայտարարել է, որ առաջին փուլն անցել է կառուցողական մթնոլորտում։ Երկրորդ փուլն ավարտվել է նոյեմբերի 11-ին։ Հանդիպումը տևել է երկու ժամից պակաս։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են գերիների նոր լայնածավալ փոխանակման շուրջ։