կարևոր
619 դիտում, 54 րոպե առաջ - 2026-09-11 23:58
Աշխարհ

Դժվար է կանխատեսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների արդյունքը․ Պեսկով

Դժվար է կանխատեսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների արդյունքը․ Պեսկով

Դժվար է կանխատեսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների արդյունքը, քանի որ ուկրաինացիների համար իրավիճակը տեղում ամեն օր վատանում է: 

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ենթադրել էր, որ ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կարող են շարունակվել Աբու Դաբիում։

«Ոչ ոք ինքնին պայմաններ չի դնում բանակցությունների համար։ Մենք բաց ենք մնում բանակցությունների համար և հույս ունենք, որ, ինչպես քննարկվել է ամերիկացի բանակցողների հետ, կկարողանանք կրկին հանդիպել մոտ ապագայում և շարունակել երկխոսությունը։ Այնուամենայնիվ, դժվար է կանխատեսել այս երկխոսության արդյունքը, քանի որ ուկրաինացիների համար իրավիճակը տեղում ամեն օր վատանում է»,- ասել է Պեսկովը։