կարևոր
418 դիտում, 52 րոպե առաջ - 2026-09-24 19:25
Աշխարհ

Մոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերը

Մոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերը

Նյու Յորքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ չեն անցկացվի։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի ներկայացուցիչը։

«Կիրիլ Դմիտրիևի ներկայացուցիչը կեղծ է որակել ուկրաինական լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե իբր Նյու Յորքում նախատեսվում են եռակողմ բանակցություններ՝ Ուկրաինայի մասնակցությամբ։ Նյու Յորքում եռակողմ հանդիպումներ նախատեսված չեն և չեն կայանալու»,- նշել է նա։