|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ադրբեջանում դատարանը Məclis.info կայքի ղեկավար Իմրան Ալիևին դատապարտել է 10 տարվա ազատազրկման, իսկ հասարակական ակտիվիստ Էլգիզ Գահրամանին՝ 9 տարվա։ Այս մաիսն հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գործով երրորդ մեղադրյալը՝ Թամելլա Մուսաևան, դատապարտվել է 7 տարվա պայմանական ազատազրկման՝ 4 տարի փորձաշրջանով։
Ըստ դատարանի որոշման՝ Ալիևը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ հիմնարկում, իսկ Գահրամանը՝ խիստ ռեժիմի։
Մեղադրանքներն առաջադրվել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի ութ հոդվածներով։ Դրանք ներառում են խոշոր չափերով և կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռնարկատիրությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, կազմակերպված խմբի կազմում մաքսանենգությունը, հարկերի վճարումից խուսափելը, փաստաթղթերի կեղծումն ու կեղծ փաստաթղթերի օգտագործումը։