|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Եգիպտացի միլիարդատեր Ահմեդ Էզը դատապարտվել է 37 տարվա ազատազրկման պետական գումարներ հափշտակելու մեղադրանքով. հայտնում է Associated Press-ը։
Դատարանը նաև 296 մլն դոլարի չափով տուգանք է սահմանել։ Միլիարդատերը մեղավոր է ճանաչել այն բանում, որ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ղեկավարության օրոք նա իր ընկերության միջոցով անօրինական գործարքների կնքելու շնորհիվ յուրացրել է 740 մլն դոլար։
Նույն գործի շրջանակներում 100 մլն դոլարի տուգանք է նշանակվել նաև Եգիպտոսի արդյունաբերության նախկին նախարար Իբրահիմ Մուհամեդինի նկատմամբ։