|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ներքին Սաքսոնիայի Ցելլե քաղաքի դատարանը ծագումով Մարոկկոյից` Գերմանիայի քաղաքացի, 16-ամյա Սաֆիա Ս.-ին ոստիկանի դեմ մահափորձի ու ահաբեկչական խմբավորումների աջակցելու համար դատապարտել է 6 տարվա ազատազրկման. հայտնում է РИА Новости-ն:
Անչափահաս ահաբեկչի գործով դատավարությունը սկսվել էր անցյալ տարվա հոկտեմբերին և անցկացվում էր անվտանգության խստացված պայմաններում: Մամուլը ևս մուտք չուներ դատական նիստերի դահլիճ:
2016 թվականի փետրվարի 26-ին այն ժամանակ դեռևս 15 տարեկան Սաֆիան դանակահարել էր 34-ամյա ոստիկանի, որին անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց ու վիրահատել:
Նշվում է, որ դպրոցական աղջիկը պատրաստվում էր փախչել Սիրիա ու միանալ ԻՊ-ին: Նրան կանգնեցրել էին Սիրիայի ու Թուրքիայի սահմանին: Մորը թույլ էին տվել աղջկան տանել տուն: